|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դիվանագիտությունը/հրապարակային բանակցությունը չի սիրում շատախոսություն-դատարկախոսություն. մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում. ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում այսպես է անդրադարձել Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը։ Yerkir.am-ը մեջբերում է Գերագույն մարմնի անդամի գրառումն ամբողջովին.
«Դիվանագիտությունը/հրապարակային բանակցությունը չի սիրում շատախոսություն-դատարկախոսություն. մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում:
Իսկ մենք միայն լեզվին չի, որ չէինք տիրապետում...
Բայց արդյոք ունե՞ք սեփական սխալները նախ տեսնելու, հետո՝ խմբագրելու ունակություն: Իսկ եթե՞ սխալները շատ են ու անխմբագրելի...
Իհարկե, իշխանամերձ սազանդարները կշտապեն մխիթարել ու քծնել՝ գրելով, թե ՙՙոնց Ալիևին փռեց ասֆալտին՚՚, բայց իրականում դիվանագիտական այդ ՙՙբաց լուսամուտները՚՚ ծանր գին ունեն:
Ավելին գրելը-բարձրաձայն մտածելը շատ ցավալի է...»,-նշված է գրառման մեջ: