|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 2019 թվականի հունվար - 2020 թ. հունվար ամիսներին:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը տրամադրել է 2019 թվականին տրամադրված պարգևավճարների մասին տեղեկությունները:
Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի 2019 թ. պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար):
