|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայում՝ Վերսալյան պալատի թագավորական մատուռում ապրիլի 24-ին կկայանա համերգ՝ նվիրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին գրում է Վերսալի թագավորական տաճարի կայքը:
Նշվում է, որ համերգի ժամանակ այդ քաղաքն այն վայրը կդառնա, «որտեղ հնարավոր կլինի հայ ժողովրդի ձայնը լսել երաժշտության միջոցով, որը նրա բազմադարյա պատմության խորհրդանիշն է»:
Համերգի ընթացքում ելույթ կունենան դասական երաժշտության կատարողներ՝ սոպրանո Մելոդի Լուլեջյանը, ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանը, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը և դաշնակահար Վարդան Մամիկոնյանը:
Հավելվում է, որ դահլիճում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: