|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
84 տարեկանում իր հայրենիքում՝ Մոդենայում, կյանքից հեռացել է իտալացի օպերային երգչուհի Մերիլա Ֆրենին (սոպրանո): Երգչուհի մահվան պատճառ է դարձել երկարատեւ հիվանդությունը: Այդ մասին փետրվարի 9-ին հայտնել է Il Messaggero թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրենիի դեբյուտը տեղի է ունեցել 1955 թվականին Միկայելայի դերով («Կարմեն» օպերա): Իր կարիերայի ընթացքում նա ելույթներ է ունեցել այնպիսի հարթակներում, ինչպեսիք են՝ «Լա Սկալա»-ն (Միլան), ՄԵտրոպոլիտեն-օպերան (Նյու Յորք), «Քովենտ-Գարդեն» թագավորական թատրոնը (Լոնդոն), Մեծ թատրոնը (Մոսկվա) եւ շատ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: