|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով. Yerkir.am-ին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Անցած տարի մարզի 56 համայնքներից ներկայացվել էր 84 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնցից իրականացվել է 58-ը՝ 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով:
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝
- Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում,
- Փողոցների էներգաարդյունավետ լուսավորության, կառուցապատում/վերակառուցում,
- Փողոցների գազաֆիկացում,
- Արևային վերականգնվող համակարգերի տեղադրում,
- Ոռոգման ցանցի կառուցում,
- Խմելու ջրագծերի կառուցում,
- Մանկապարտեզների հիմնանորոգում,
- Շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում,
- Հասարակական վայրերի (մշակույթի տուն, արվեստի դպրոց, հանդիսությունների սրահ, մարզադպրոց, մարզահրապարակ, հուշարձանների հարակից տարածք) կառուցում/բարեկարգում: