|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պաշտպանության բանակի N զորամասի տարածքում 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արցախում զինծառայող է հանկարծամահ եղել: