|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր՝ փետրվարի 10-ին, Հայ առաքելական եկեղեցին, ըստ Yerkir.am-ի, նշում է Սուրբ Ատոմյանց հիշատակության օրը:
Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու համար:
Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտ թագավորից: Ըստ հրովարտակի՝ թագավորը նրանց իրենց զորագնդերի հետ միասին կանչում է արքունիք` մտադրություն անելով նրանց դավանափոխ անել:
Հայոց զորավարները սկզբում հնազանդվում են, բայց,լավ գիտակցելով, թե թագավորն ինչ թակարդ է նախապատրաստել իրենց համար, հայրենիք են վերադառնում և ապաստանում Անձևացյաց գավառում:
Հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին տեղեկանալուց հետո` Ս. Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված լեռնաբնակ ճգնակյաց մի սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել:
Պարսից զորքը, հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող են անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Ինչ վեչաբերում է Իսկ Ս. Մանաճիհր Ռշտունուն, ապա նա իր ուղեկիցների հետ միասին հասնում է հայրենի Ռշտունիք, որտեղ էլ 449 թվականին նահատակվում է: