|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 4-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահն ստորագրել է՝
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը,
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները,
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը,
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային խոսակցությունների վերահսկման, օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն այսուհետ ապահովելու են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ոստիկանության համակարգում գործող օպերատիվ տեխնիկական ստորաբաժանումները: Նշված միջոցառումներն իրականացվելու են օպերատիվ կամ քննչական մարմինների միջնորդությամբ՝ դատարանից թույլտվություն ստանալուց հետո: