|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գարեջուրը՝ ահա մարդու առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքը, որն անհրաժեշտ է արգելել: Ըստ Yerkir.am-ի՝ այսպես է համարում հոգեբույժ, նարկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դանիիլ Պոկրովսկին:
«Վեչերնյայա Մոսկվա»-ին տված հարցազրույցում բժիշկը պարզաբանել է, որ գարեջրում ալկոհոլն ամենաանվնաս բաղադրիչն է: Մնացած ամեն ինչը, որը գարեջրին համ ու գույն է տալիս, «մարդու առողջության համար չափազանց անօգտակար միացություններ են»:
Բացի այդ, ըստ նրա, գարեջուրը կոբալտ է պարունակում, իսկ այդ մետաղն առաջացնում է կարդիոպատիա և սրտի ճարպակալում, որը կարող է մահվան հանգեցնել: Որպես օրինակ՝ Պոկրովսկին պատմել է միջնադարի նկարիչների մասին, որոնք նկարել են կոբալտի հիմքով ներկերով և չեն հասել ծեր տարիքին այդ մետաղի թունավորության պատճառով: Ըստ բժշկի՝ նույնը սպառնում է գարեջրի սիրահարներին: Կոբալտի օրական թույլատրելի չափաբաժինը պարունակվում է գարեջրի 375 միլիլիտրում, ընդ որում ՝ այդ ցուցանիշը կապ չունի խմիչքի գնի հետ:
Ըստ բժշկի՝ ալկոհոլային խմիչքներից ամենաանվնասը կարմիր անապակ գինին է: