|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՍԴ աշխատակազմից:
Միջոցառումներին մասնակցել են ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:
Հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՄԻԵԴ-ի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ պարոն Ֆրանկ Կլարկը: