|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս որոշումը եւս մեկ անգամ լավագույնս բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը, որով Արման Պետրոսյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ:
«Վարչապետի աշխատակազմի առաջարկով 2019-ին քաղաքական որոշում է կայացվում մարդուն ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուղիղ մեկ տարի անց վերանշանակվում է նույն պաշտոնին։ Մնացած մանրամասներին կանդրադառնամ մի օր երեւի։ Հեղափոխությո՞ւն, չենք լսել նման բան»,- նշել է նա։