|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում թուրք զինվորները հայտնվել են Սիրիայի կառավարական ուժերի կողմից արձակված հրետանային կրակոցների տակ, ինչի արդյունքում մահացել է 4, վիրավորվել 9 թուրք զինվոր: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է թուրքական «Անադոլու» գործակալությունից:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ըստ թուրքական պաշտոնական հայտարարության՝ թուրք զինվորները Իդլիբ էին ուղևորվել այնտեղ տեղի ունեցող բախումները կանխելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին սկսել էր «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում: Թեև դրանից մոտ 2 շաբաթ անց Մոսկվայում ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվեցին, որ թուրքերը դադարեցնելու են ռազմական գործողությունները, այնուամենայնիվ բախումները շարունակվում են մինչ օրս: Սիրիայի կառավարական ուժերը՝ ՌԴ զորքերը աջակցությամբ, օրըստօրե առաջընթաց են արձանագրում և արդեն կարողացել են ազատագրել Իդլիբի նահանգի մեծ մասը, որի մյուս մասն էլ վերահսկում են Թուրքիայի կողմից հովանավորվող հակակառավարական ուժերը: