|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը. այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-նշել է Արսեն Թորոսյանը։
Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցնում է 14 հազարը։ Մահացել է ավելի քան 300 մարդ։ Մահվան առաջին դեպքն է արձանագրվել Չինաստանից դուրս՝ Ֆիլիպիններում։ Մահացողը չինական Վուհանից է, որը հենց համարվում է վարակի էպիկենտրոնը։
Հայաստան բերված թեստերը 200-ն են, տրամադրվել են ՌԴ կողմից' անվճար։