|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ` «ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացքը» խորագրով: Իսկմինչ այդ՝ երեկ, խորհրդարանում անդրադարձ է եղել այդ համաձայնագրի կիրարկման գործընթացում հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերակատարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ակտիվացնելու համար նախատեսվում է մոտ ժամանակներս ստեղծել քաղաքացիական հասարակության հարթակ: Նկատենք, որ այս դրույթը նախատեսված է համաձայնագրով, սակայն ստեղծման աշխատանքները մշտապես հետաձգվել են հայկական եւ եվրոպական կողմի բանակցությունների պատճառով: Եվ, ի վերջո, որոշում է կայացվել, որ ընդգրկված լինի ընդհանուր 10 հոգի, որից չորսը՝ ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ընդ որում՝ ռոտացիոն կարգով, սակայն անուններ դեռ հայտնի չեն: