|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ վարչակազմի կողմից պատրաստված այսպես կոչված «դարի գործարքը», որն իրենից ենթադրում է իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիր:
«Բավական է նման հիմա փորձեր ձեռնարկել: Սա դարի ամենազզվելի ծրագիրն է», - ըստ Yerkir.am-ի՝ իր թվիթերյան էջում գրել է Ռոհանին:
Հիշեցնենք, որ թեև Թրամփի ծրագրով նախատեսվում է 50 մլրդ ներդրում ապահովել Պաղեստինին, այնուամենայնիվ այն նման է կապիտուլացիոն փաստաթղթի. Պաղեստինն արձակում է իր բանակը, զրկվում է երրորդ պետության (այս դեպքում Հորդանանի, իսկ մայր հողից կտրված Գազայի հատվածն ունի մի փոքր սահման Եգիպտոսի հետ և ելք Միջերկրական ծով) հետ սահմանից, Երուսաղեմը դառնում է Իսրայելի մայրաքաղաքը: