|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է վերջին շրջանում հայկական զինված ուժերի կողմից ձեռք բերված զինատեսակները, որոնց ձեռքբերման մասին եղել են պաշտոնական հրապարակումներ:
ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր

Անցած տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերը համալրվել են 2019 թվականի արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր Հայաստանի վարչապետը: «Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներ

2019 թվականին ՀՀ զինված ուժերը համալրվել են Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներով: 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։
Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ

ՀՀ զինված ուժերը 2019 թվականին համալրել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները: Դեկտեմբերի 27-ին վարչապետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։