|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Հայոց բանակի օրն է. այն ՀՀ զինված ուժերի մասնագիտական տոնն է, որն ամեն տարի նշվում է հունվարի 28-ին:
Ըստ Yerkir.am-ի՝ ՀՀ ԶՈՒ տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին ՀՀ նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով:
Որոշ ժամանակ անց՝ 2002թ. նոյեմբերի 20-ին, Սահմանադրության մեջ լրացում է կատարվել՝ ըստ որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր:
Հավելենք նաև, որ բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն օրն ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը:
Տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին: Վերջիններիցս ոմանք պարգևատրվում են մեդալներով կամ խորհրդանշական իրերով: