|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Yerkir.am-ը գրում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Կապան-մոլի» կինոդահլիճում մի քանի րոպեից կսկսվի։ Ասուլիսը լուսաբանելու համար նախապես հավատարմագրվել է 37 լրատվամիջոց, բայց Կապանում ներկա են 17-ից էլ քիչ զլմ-ներ։ Պատճառն այն է, որ երկօրյա գործուղման բոլոր ծախսերը՝ ճանապարհի, կեցության, հյուրանոցային, հոգացել են լրատվամիջոցները։ Վարչապետի ասուլիսն ընթանալու է «100 փաստ» խորագրով։ Փաշինյանն անդրադառնալու է 2019 թվականի արդյունքներին։ Մանրամասները՝ հաջորդիվ։