|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՅԴ անդամ Բագրատ Եսայանն ընտրվել է Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի ընկերներ, եղբայրներ և քույրեր։
Ուզում եմ տեղեկացնել, որ հունվար 18-19-ին կայացած Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի արտահերթ կոնֆերանսի ժամանակ ընտրվել եմ Տարածաշրջանի կոմիտեի նախագահ, ի պաշտոնե նաև՝ Սկաուտական շարժման Համաշխարհային կոմիտեի անդամ։ Այս կարգավիճակով, նոր ընտրված թիմի աջակցությամբ, փորձելու եմ ամեն ինչ անել ռեգիոնում ապրող պատանիներին և երիտասարդներին սկաուտությունը հասանելի դարձնելու համար»,-նշել է նա։