|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նա այս պահին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ճանապարհին է:
Դեպքի առնչությամբ Մալյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով.
«2 նորություն ունեմ.
1-ին. ես չեմ պատրաստվում լռել և երբեք չեմ հանձնվելու մինչև ինձ որևէ հոդվածով չբանտարկեն:
2-րդ. քանի որ սա իմ 100-րդ` հոբելյանական այցելությունն է իրավապահ համակարգ, այդ առիթով, ինչպես և խոստացել էի, ես և իմ ընկերները կազմակերպում ենք տոնախմբություն:
Սիրելի ընկերներ և անաչառ ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եմ բոլորին Արաբկիրի քննչական բաժնի մուտքի մոտ՝ միասին նշելու իմ 100-րդ հոբելյանական այցելությունը իրավապահներին:
Ծրագրում՝ տորթ, շամպայն, փուչիկներ, գմփիկներ, երգեր, պարեր, իհարկե, բարձր տրամադրություն և ծաղկեփունջ իմ նոր քննիչին»։
Զարգացումներին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։