|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել, որ երկիրն անմիջապես չի հայտարարել իրանական օդուժի կողմից ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ռոհանիի ելույթը հեռարձակվում էր ուղիղ պետական հեռուստաընկերությամբ: «Ես ցանկանում եմ ներողություն խնդրել ձգձգման և մեր տոնայնության համար: Մարդիկ պետք է հասկանան, որ անվտանգության ուժերը ոչինչ չեն թաքցնում», - նշել է Իրանի ղեկավարը:
Ռոհանին, բացի այդ, հանձնարարել է երկրի ԶՈւ-ին ավելի շատ տեղեկություններ տրամադրել ուկրաինական խոցված ինքնաթիռի մասին:
Նշենք, որ հունվարի 8-ին խոցված ինքնաթիռի պատճառով զոհվել էր 176 մարդ և միայն մի քանի օր հետո էր Իրանը խոստովանել իր մեղքը: