|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վերջին 11 ամիսների տվյալներով 7.5 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք, ըստ Yerkir.am-ի՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Արդյունաբերության ոլորտում տնտեսական ակտիվությունը կազմել է 9.3 տոկոս, ծառայություններն աճել են գրեթե 15 տոկսով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 9,2 տոկոս, շինարարությունը՝ 4,5 տոկոս, արտահանումն աճել է 9 տոկոսով:
«Սա նշանակում է, որ մենք կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ և սա կարևոր ձեռբերում է վերջին 1,5 տարվա աշխատանքների ամփոփման արդյունքում»,-ասաց նախարար Խաչատրյանը:
9 ամիսների պաշտոնական տվյալների համաձայն՝ 40,000-ով աճ ունենք նաև զբաղվածության ոլորտում՝ հավաստիացրեց էկոնոմիկայի նախարարը` նշելով. «5 300 աշխատատեղ ավելացել է վերամշակող արդյունաբերության, 12 400-ը՝ մեծածախ եւ մանրածախ առևտրի ոլորտում: 4 300 աշխատատեղ ավելացել է կացության եւ հանրային սննդի, 2 300-ը՝ կապի եւ տեղեկատվության, 2 100-ը՝ ՏՏ և 2 700-ը՝ այլ ծառայությունների ոլորտում»: