|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Դալմա մոլը» չի գործի մինչև հունվարի 14-ը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել առևտրի կենտրոնը։
«Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին:
Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար:
Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից:
Ցանկանում ենք հավաստիացնել, որ տվյալ պահին կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի Դալմա Գարդեն մոլը հնարավորինս շուտ վերսկսի բնականոն աշխատանքը:
Կրկին շնորհակալություն ենք հայտնում հավատարմության և մեր կողքին լինելու համար»,– ասված է հայտարարությունում: