|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ծառայել է Գերմանիայում, ծառայությունից հետո ուսումը կիսատ է թողել: Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը եւ զինվորագրվել ՀԱԲ-ին, որի լուծարումից հետո միացել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի պաշտպանությանը: Արցախում եղել է սովորական զինվորից մինչեւ Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար՝ վաշտապետ:
Զոհվել է 1994 թվականի հունվարի 10-ին՝ Ֆիզուլու Կարախանբեյլի գյուղի մարտերում: Հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, «Շուշիի ազատագրման համար» մեդալի, ՀՀ «92-94» մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանի:
Հրամանատարի ընկերների ականջներում շարունակում է լսվել նրա սպառնագին հրամանը. «Տղե՛րք, դիրքերը լավ նայեք»: