|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 30-ին Գյումրիում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի ուղեկցությամբ այցելել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ընտանիք վերադարձած երկու ընտանիքի:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, առաջինն այցելած ընտանիքում 9 երեխա է մեծանում, և ծնողները պատրաստ են հոգալու մանկատնից ընտանիք վերադարձած երեխաների կարիքները: Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է երեխաների հետ, լսել ծնողներին:
Երկրորդ ընտանիքը, որին այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը, մեծ աջակցություն է ցուցաբերել Վահան Թումասյանը։
«Նախատոնական այս օրերին հատկապես կարևոր է, որ երեխաները զգան ընտանիքի սերն ու հոգատարությունը և ընտանիքում սպասեն ամանորյա հրաշքներին: Երեխաները պետք է մեծանան ընտանիքներում, իսկ պետությունը պետք է ամեն կերպ աջակցի մանկատներից ընտանիք վերադարձած երեխաների կարիքների բավարարմանը՝ նրանց նախապատրաստելով ինքնուրույն կյանք վարելուն»,- այցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով բոլորին քաջառողջություն և ընտանեկան երջանկություն՝ տեղեկացնելով, որ իրենց հուզող հարցերի վերաբերյալ կարող են ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը: