|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանում գիտնականին, որը զբաղվում էր մարդու ԴՆԹ-ի փոփոխությամբ, 3 տարվա ազատազրկման են դատապարտել: Նրա օգնականները նույնպես ազատազրկվել են. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է BBC-ն:
Գիտնականին նաև տուգանել են 430 հազար դոլարով և հեռացրել Շենչժենի համալսարանից:
2018-ի աշնանը Խե Ցզյանկույը հայտարարել էր գենետիկորեն խմբագրված սաղմերից աշխարհում առաջին երեխաների լույս աշխարհ գալու մասին: Երկվորյակ աղջիկները նրա միջամտությամբ ՁԻԱՀ-ի դեմ կայուն էին դարձել: Փորձը մեծ սկանդալ էր առաջացրել գիտական աշխարհում, գիտնականից նրա գործընկերները երես էին թեքել: