|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆեյսբուքյան օգտատերերն, ըստ Yerkir.am-ի, «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես մի երիտասարդ, իր G կլասի Mercedes ավտոմեքենայով (010 DO10) հարվածելով տաքսուն, իջնում է մեքենայից ու ծեծի ենթարկում տաքսու ծեր վարորդին։ Դեպքը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում։
«Էս ավտոյի տիրոջը ո՞վ գիտի։ Պռոշյանի վրա խփեց տաքսու հետևին ու իջավ քցեց գետին, քացիների տակ։ Շոֆեռը մոտ 75 տարեկան պապիկ էր։ 75+ մարդուն գետնի վրա քացով տշելը հեշտա, բայց բարոյական չի»,-գրել է օգտատեր Գնել Հայրապետյանը։
