|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բրիտանական BBC-ի սպորտային լրագրող Ջո Բրեդշոուն կազմել է 2010-ական թվականների Boxing Day-ի ժամանակ գրանցված ամենահիշարժան պահերի ցանկը, որում տեղ է գտել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ 2016 թ. դեկտեմբերի 26-ին Մանչեսթեր Յունայթեդի կազմում Սանդերլենդի դարպասը «կարիճ» հարվածով գոլը:
«Մխիթարյանի կարիերան Մանչեսթեր Յունայթեդում այդքան էլ իրադարձային չէր, հայը մշտապես կհիշվի Օլդ Թրաֆֆորդում (Մանչեսթերի մարզադաշտը) որպես հմտության նմուշ», - ըստ Yerkir.am-ի՝ նշում է Բրեդշոուն:
Նշենք, որ Boxing Day-ը (Նվերների օր (բառացի Արկղերի օր)) ամեն տարի բրիտանական երկրներում նշվում է դեկտեմբերի 26-ին: Ֆուտբոլում այդ օրն ասոցացվում է Մեծ Բրիտանիայի սպորտային առաջնություններում տոնական օրերին հաճախակի խաղերի հետ: