|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իսպանիայում ամեն տարի անցկացվող ավանդական լոտո-վիճակախաղի լուսաբանման ընթացքում լրագրող Նատալյա Էսկուդերոն սխալմամբ կարծել է, թե մեծ գումար է հաղթել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է FoxNews-ը:
Արդյունքները լուսաբանելուց հետո Էսկուդերոն մտածել է՝ հաղթել է և ուղիղ եթերով RTVE հեռուստաալիքին հայտարարել է, որ վաղվանից այլև չի գալու աշխատանքի։
Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, պարզվել է, որ լրագողը չի շահել այդ մեծ գումարը, այլ շահել է ընդամենը 5000 եվրո։
Էսկուդերոն թվիթերյան իր էջում հայտարարել է, որ իրեն խաբել են։
Դեպքից հետո լրագրողը ներողություն է խնդրել հեռուստաալիքից։