|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տաքսիների ոլորտը կարգավորելու օրենսդրական նախագիծ է մշակում:
Տրանսպորտի լիցենզավորման պետ Արայիկ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ուժեղացվելու է հսկողությունը ե՛ւ տաքսի գործունեությամբ զբաղվող անհատ վարորդների, ե՛ւ օնլայն տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների նկատմամբ:
«Նախատեսվում է նաեւ լիցենզավորում տալու ժամանակ օնլայն համակարգով հետեւել` լիցենզիա ստանալու համար դիմած քաղաքացին ինչ հիվանդություններ ունի: Իսկ ավտոմեքենայի տեխնիկական վիճակին հետեւելու հետ կապված հարցը քննարկման փուլում է»,- փոխանցեց Արայիկ Ստեփանյանը:
Մեր զրուցակիցը պնդեց, որ հսկողությունն ուժեղացվելու է նաեւ տեխնիկական կայաններում, որպեսզի տեխզննումը ձեւական չլինի: Մասնագետի խոսքով` այսօր գործող օրենքով տաքսի գործունեությունը լիցենզավորման ենթակա է, միայն սահմանված պետական տուրքն է հանվել»: