|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շվեդիայի Բարձրագույն դատարանը մերժել է Թուրքիայի իրավապահների պահանջը՝ արտահանձնել հայտնի թուրք հրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուին։
Թուրքական Gazeteduvar–ի փոխանցմամբ՝ Թուրքիան պահանջում է Ռագըփ Զարաքոլուին՝ նրան մեղադրելով PKK–ի հետ կապեր ունենալու մեջ։
Դատարանի որոշումը պետք է հաստատի նաեւ Շվեդիայի խորհրդարանը։
Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին եւ 2013-ի դեկտեմբերին այցելել էր Հայաստան: