|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Աներիկյան քաղաք Մայամի Բիչը (Miami beach) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. տեղի իշխանությունը բանաձև է ընդունել, որի նպատակն է ճանաչման միջոցով հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է reddit.com-ը։
Այս բանաձևի ճանաչումը հնարավոր է դարձել շնորհիվ այդ քաղաքի խորհրդի կազմի մեջ մտնող հայազգի գործիչ Մարկ Սամուելյանի։
Նշվում է՝ Սամուելյանն է քաղաքային իշխանություններին ներկայացրել նախագիծն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսին ու Մայամի Բիչի իշխանությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
Հավելենք՝ Մայամի Բիչը Միացյալ Նահանգների ամենահարավային քաղաքն է. համարվում է ամենահարուստ ամերիկացիների բնակավայրերից մեկը։