|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2019 թվականի նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17’433 իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 13.9 % -ով:
Կադաստրի կոմիտեից Yerkir.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 2.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ՝ 13.7 %-ով :
Մարզերի քաղաքներում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 1.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբերի համեմատ՝ 4.7%-ով: