|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերջին շրջանում իշխանություներին ջանասիրաբար գովերգող Ստյոպա Սաֆարյանը վաղը պաշտոն կստանա՝ հայտնում է Yerkir.am-ը։
Կառավարության վաղվա՝ դեկտեմբերի 19-ի, նիստի օրակարգում է Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի անդամից՝ նախագահի պաշտոնում նշանակելու հարցը: Օրակարգի 35-րդ հարցի նախագծում նշված է. «Ղեկավարվելով «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հանրային խորհրդի նախագահ նշանակել Ստյոպա Սաֆարյանին»: Որոշումը կզեկուցի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին: