|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 20-ին Սանկտ պետերբուրգ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը. Yerkir.am-ին հայտնում են կառավարությունից։
Պատվիրակության կազմում 28 մարդ է, որից 6-ը լրագրողները, 6-ը՝ անվտանգության աշխատակիցներ:
Պատվիրակության կազմում են, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ՊԵԿ-ի փոխնախագահ Միքայել Փաշայանը:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական խորհրդի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 18-20-ը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը:
Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից: