|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանրապետությունում սովորող օտարերկրացի ուսանողների 41 տոկոսը ԵՊԲՀ-ում են:
«Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացիներ ուսանողներ սովորում են 68 բարձրագույն հաստատություններում։ Եվ 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), այսինքն` միայն ԵՊԲՀ-ում սովորում են Հանրապետությում սովորող օտարերկրացի ուսանողների 41%-ը։
Փաստորեն, միայն 1 բուհում սովորում է օտարերկրացիների 41%, իսկ մնացած 59%-ը՝ մնացած 67 բուհերում»,-գրել է նա: