|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին պետության կողմից բնակարան հատկացնելու հարցը «գրվել է սառույցին»։ Պետությունը պարտավոր է ՀՀ նախկին նախագահներին, իսկ հետայսու՝ նաեւ վարչապետերին տրամադրել բնակարան, ինչը եւ արվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Սերժ Սարգսյանին առաջարկվել է մի քանի տարբերակ, սակայն նրա անվտանգության ծառայությունը հրաժարվել է դրանցից։
Նա նախընտրել է բնակվել Ձորաղբյուրում՝ խնամուն պատկանող առանձնատանը։ Նաեւ լուրեր շրջանառվեցին, թե նրա համար գործարար Կամո Ավագումյանն է առանձնատուն կառուցում՝ ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ՝ Մոնումենտում։ Երեկ հետաքրքրվեցինք, թե կառավարությունը նոր առաջարկ արե՞լ է ՀՀ երրորդ նախագահին, սակայն կառավարության աշխատակազմի հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀԿ-ից հայտնեցին, որ նոր առաջարկ չի եղել, ու հարցը կարծես սառեցվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։