|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
1990-ականների սիրելի սուպերհերոսների մասին պատմող «Հզոր ռենջերները» (Power Rangers) ֆիլմի նկարահանումների մասին շրջանառվող լուրերը համապաստախանում են իրականությանը. Paramount Pictures կինոընկերությունը հաստատել է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Daily Mail-ը:
«Հզոր ռենջերները» ֆիլմի ռեժիսորը կլինի Ջոնաթան Էնթուիսթլը, սցենարը կհեղինակի Պատրիկ Բերլին, որը գրել է նաև «Peter Rabbit 2:The Runaway» ֆիլմի սցենարը:
«Հզոր ռենջերները» ֆիլմի ամեն եթերաշրջան պատմում է 3-6 մարդկանց մասին, որոնք բախտի բերմամբ դառնում են հզոր ռենջեր, որպեսզի դիմակայեն չար ուժերին, ովքեր տենչում են գրավել կամ ոչնչացնել աշխարհը։ Թիմի ավագը միշտ եղել է կարմիր ռենջերը։ Դրվագների մեծամասնության մեջ գլխավոր հերոսները մարտի են դուրս գալիս գլխավոր չարագործի ստեղծած հրեշի հետ։ Երբ հրեշը պարտվում է, նա հասնում է հսկայական չափերի, և այդ ժամանակ ռենջերները նրանց հետ կռվում են հսկայական զորդերի միջոցով։ Վերջիններս կարող են միաձուլվել և դառնալ մեկ մեծ մարդանման մեգազորդ։ Ինչպես նաև ժամանակ առ ժամանակ նրանց է միանում նոր ռենջեր։