|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ես հեղափոխական չեմ, չեմ եղել, բայց նաև չեմ կարող չլինել այդ հեղափոխության պաշտպանը. հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքի ընթացքում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և հայտարարեց միավորում ստեղծելու մասին: Նա առաջարկեց համախմբվել գաղափարախոսական ընդհանրությունների շուրջ, որպեսզի կարողանան հեղափոխական փոփոխություններ անել. տեղեկացնում է yerkir.am-ը:
Ըստ Բաբաջանյանի` հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլ նաև ներկա իշխանության ներկայացուցիչները: Նրա խոսքով՝ անցած 1,5 տարում իշխանության քայլերում չեն եղել հեղափոխական փոփոխություններ:
Պատգամավորը տեսակետ հայտնեց, որ այսօր երկրում իշխանությանը հակակշռող ուժ չկա, խորհրդարանական ընդդիմությունն այդ հակակշիռը չէ: Ըստ նրա` հենց հակակշռի բացակայությունն է ստիպել իրեն նման հավաք կազմակերպել: