|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
անապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Փոփոխության արդյունքում նշված հատվածում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և Իսակովի պողոտայի տվյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության և առկա հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
Միաժամանակ՝ Իսակովի պողոտայի Էջմիածին քաղաքի ուղղության երթևեկելի մասի 3-րդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հետադարձ կատարելու համար, ինչպես նաև՝ լուսացույցային օբյեկտի 200 մետր հատվածում՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 60կմ/ժ: