|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փարիզում Դոնբասի շուրջ «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) բանակցություններն ակնկալվում է, որ կտևեն 2 ժամ 45 րոպե, ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված Է գագաթնաժողովից հետո. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին, դրա արդյունքների շուրջ կկայանա չորս երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը: Մինչև գագաթնաժողովի սկսվելը նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես, Պուտինը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին,այնուհետև՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զելենսկիի հետ հանդիպումը Ելիսեյան պալատում կկայանա գագաթնաժողովից հետո:
Ղեկավարները կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում տիրող իրադրությունն, ինչպես նաև դրա կարգավորման հեռանկարները: