|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չիոքոային. Yerkir.am-ին հայտնում են ԱԳՆ-ից:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ:
Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարները արժեւորեցին բազմակողմ հարթակներում երկու երկրների միջեւ փոխգործակցության առկա մակարդակը: Այս համատեքստում կողմերն անդրադարձան ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնություններին եւ մտքեր փոխանակեցին ապագայի տեսլականի շուրջ:
Մոլդովայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները: