|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Կրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են. Yerkir.am-ին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Երեքն էլ ունեն կասկածյալի կարգավիճակ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Դեպքին անդրադարձել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով. «Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով»: