|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական ջանքերում. ըստ Yerkir.am-ի այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այս օրերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
«Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կողմերին աջակցելը, հարցը Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է: Ելնում ենք նրանից, որ համակարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի միջև երկխոսության ճանապարհով: Կշարունակենք նպաստել կարգավորմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում, այնպես էլ հաշվի առնելով մեր սերտ կապերը Ադրբեջանի ու Հայաստանի հետ»,: