|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կառավարության շենքի առջև ինքնահրկիզվել փորձող քաղաքացու պնդմամբ՝ ինքը բիզնեսով է զբաղվել, սակայն իրեն խաբել են: Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողներին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ գցել են, բիզնեսով եմ զբաղվել, հարկերն ու տուրքերը մուծել եմ, վերջում էլ բանկերը խաբել-գցել են, նախկին ոստիկանության աշխատողները, դատախազներով բռնցրած. մի հրեշ կա՝ Հրաչ Գրիգորյան անունով, որը անձեռնմխելի է եղել, չեն կարեցել էդ մարդու վրա։ Ես ապրում եմ Վարդանանց 28 հասցեում, բիզնեսով եմ զբաղվել, ինձ գցել են»:
Քաղաքացին չի կարարողացել ավարտին հասցնել իր խոսքը, քանի որ նրան ոստիկականական մեքենայով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «911»-ն ահազանգ է ստացել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել: