|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիր. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Կնքված համաձայնագրով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում 2.65 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ, որն ուղղվելու է Գյումրի քաղաքում ընտրված ճանապարհների վերակառուցմանը, մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը:
Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ֆինանսավորողներից է: Այս նպատակով Բանկի կողմից, ընդհանուր առմամբ հատկացվել են 14.6 մլն եվրո վարկային և 7.3 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ: