Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Ջավախք» հայրենակցական միության փոխնախագահ Արտյուշ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները հերոսաբար ապամոնտաժել են Ջավախքի երկու հայկական գյուղերի՝ Մաջադիայի և Դադեշի ցուցանակները, որտեղ կար բնակավայրերի անվանման հայերեն նշագրում՝ անգլերենի և վրացերենի կողքին։ Այս քաջ և խիզախ քայլից հետո Վրաստանում ամեն ինչ կընկնի իր տեղը, ընդդիմությունը կդադարեցնի իր՝ արդեն զանգվածային դարձած միտինգները, ռուսները հետ կվերադարձնեն Աբխազիան և Օսեթիան, Թուրքիան կհրաժարվի Աջարիան թուրքացնելու իր ծրագրերից, Ադրբեջանը կմոռանա Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին և վրացիները կապրեն ուրախ և երջանիկ։
Շնորհավորում եմ»: