|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ժամը 13:35-ին սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Քաշաթաղի շրջանի բնակչուհի 62-ամյա Ս. Ա.-ն, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ 25-ամյա Կ. Մ.-ն, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ 24-ամյա Զ. Կ.-ն և Շահումյանի շրջանի բնակչուհի 26-ամյա Ա. Մ.-ն.
Արցախի ոստիկանությունից Yerkir.am -ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նոյեմբերի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հավի միս ուտելու հետևանքով: