|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Իրավունք» թերթը գրում է. «Իջեւանում համայնքապետի ընտրությունները լինելու են ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ մարտի սկզբին: Այս մասին տեղեկացանք տեղի մեր աղբյուրներից:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ուշացման պատճառն այն է, որ տեղի է ունենալու համայնքների խոշորացում, եւ Իջեւանին են միանալու մի քանի համայնքներ:
Իսկ մինչ այդ, ներկայիս համայնքապետի պաշտոնակատարը՝ վարչապետի սանիկ Ղալումյանը, փորձում է ամեն բան անել տեղացիների, ինչպես մեր աղբյուրն է ասում՝ «սիրտը շահելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։