|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երևանի ավագանու նիստի ընթացքում բանաստեղծ, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 59 (3-րդ մուտք) հասցեում փակցնելու համար քննարկվող հարցը քվեարկության արդյունքում ընդունվեց:
Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն իր խոսքում նշեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը: Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու են ժառանգների կողմից: